24/04/2024 13:40
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում՝ շեշտելով, որ պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ մենք հարգում ենք զոհվածների հիշատակը։
Այս մասին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Հայոց ցեղասպանության տարելիցին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու, ինչպես նաև խաղաղությունն ու հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտության մասին»,- գրել է ԱԳ նախարարը։