24/04/2024 11:58
ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ)
Բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանական գործողություններին։
«Հանդիպել ենք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված բոլոր խնդիրները։ Իմ աշխատակիցներին հանձնարարել եմ, որ նրա պահման ժամկետը լրանալուց հետո նորից մեկնեն ոստիկանական բաժանմունք, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների պատշաճ ազատ արձակումը»,-ասաց պաշտպանը։