24/04/2024 16:29
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր․ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
«Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ ծաղկեփունջը մի ձեռքին, թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, որովհետև ո՛չ ծնող տեսավ, ո՛չ էլ գերեզմանը»,-ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի նախագահ Էրդողանի «ժամանակն է անհիմն հիշողություններից ազատվելու» խոսքերը՝ Մանսուրյանը պատասխանեց․ «Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել»։