24/04/2024 00:31
Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ
Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիների, բիրտ ուժի կիրառմամբ, ժամեր առաջ բերման էին ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, սակայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին հրաժարվել են ազատ արձակել։
Ինչպես Նոյեմբերյանից հայտնում է լրագրող Անի Գևորգյանը, Սուրեն Պետրոսյանը ձերբակալված է մնում՝ «առերևույթ խուլիգանություն կատարելու» կասկածանքով։