24/04/2024 19:09
Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհվի, դա կմեծացնի նրան ազատ արձակելու հնարավորությունը։
Նշենք, որ մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ապրիլին Ռուբեն Վարդանյանին առաջադրել էին 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։
«Մրցանակի արժանանալը կարող է հանգեցնել այն բանին, որ Վարդանյանի ազատ արձակման գործընթացին միանան մարդու իրավունքներով զբաղվող անձինք և կազմակերպությունները, իսկ դա դրական ազդեցություն կունենա։ Բայց Բաքուն քաղաքական կամ խմբային շահերը վեր է դասում համամարդկային արժեքներից, հետևաբար, ադրբեջանական կողմի գործողությունները դժվար է կանխատեսել», - ասել է Սիրանուշ Սահակյանը։