Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին

24/04/2024 10:58

Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին


Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝  պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.

Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին անգամ որևէ լուր ստացել, ի՞նչ վիճակում է Ձեր հայրը, մասնավորապես՝ հացադուլ սկսելուց հետո։ 

Դավիթ Վարդանյան - Նախ, շնորհակալություն Քրիստիան այս հնարավորության համար, սա կարևոր է  և՛ մեր՝ ընտանիքի, և՛ ընդհանրապես հայերի համար, որոնց բռնարարները տառապանքներ են պատճառել 109 տարի առաջ, ինչը, ցավոք, նորից տեղի է ունենում արդեն մեր օրերում՝ 21-րդ դարում: Այնպես որ,  բարձր ենք գնահատում այս հարթակի տրամադրումը մեր ձայնը լսելի դարձնելու համար։

Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան  9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։

Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են վատացել հացադուլից առաջ, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։ 

Քրիստիան Ամանպուր - Ձեզ դա մտահոգել է, որովհետև նա ձեզ փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգվա՞ծ է։ 

Դավիթ Վարդանյան - Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց միևնույն ժամանակ չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը, դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել։ 

Քրիստիան Ամանպուր – Ձեզ, իհարկե, դժվար է խոսել այս մասին, հաշտվել այս ամենի հետ։ Ադրբեջանն ասում է, որ նա մեղադրվում է ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումներ ձևավորելու մեջ, մյուս կողմից հենց ինքն է պահանջում արագ ու թափանցիկ դատավարություն։ Մենք կապվել ենք Ադրբեջանի դեսպանատան հետ, բայց արձագանք չենք ստացել։ Ի՞նչ փուլում է դատավարությունը, ի՞նչ փուլ է հիմա, ի՞նչ փուլում է նա հացադուլ սկսել։ 

Դավիթ Վարդանյան - Քրիստիան, սա հենց այն հարցերից է, որը մեզ շատ է մտահոգում։ Այս ամբողջ գործընթացը զուրկ է թափանցիկությունից։ Նրան առաջադրված մեղադրանքները որևէ փաստի վրա հիմնված չեն, այդ լուրջ մեղադրանքների որևէ ապացույց գոյություն չունի։ Դրա փոխարեն, բոլորը գիտեն, որ նա ամբողջ կյանքում զբաղվել է բարեգործությամբ, իր գործընկերների հետ մեկուկես միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման և ամբողջ աշխարհում մարդասիրական նախաձեռնություններում, և Արցախում նա ներդրումներ է արել ոչ միայն եկեղեցիների ու քրիստոնեական մշակութային կոթողների, այլև շիական մզկիթի վերականգնման մեջ, ինչը ցույց է տալիս նրա կյանքի փիլիսոփայությունը։

Նա համոզված է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը միմյանց մշակույթը, միմյանց պատմությունը հարգելն է։ Ինչ վերաբերում է նրա հետապնդման գործընթացին, ցավոք մենք տեղեկություն չունենք, թե այն որ փուլում է։ Ակնկալվում էր, որ դատը կլիներ հունվարին, բայց այն նորից հետաձգվել է, հիմա սպասվում է, որ այն կսկսվի մայիսին, սակայն հասկանում ենք, որ որևէ երաշխիք չկա, որ այդպես էլ լինելու է, քանի որ այն նորից կարող է միակողմանիորեն հետաձգվել։ Մեր ընտանիքի պահանջն այն է, որ բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակեն, սակայն եթե ինչ-որ դատ էլ լինի, ապա դա պետք է լինի հնարավորինս շուտ, որովհետև մենք համոզված ենք, որ նա բացարձակապես կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ, և այդ դատին պետք է հետևեն միջազգային դիտորդներ։ 

Քրիստիան Ամանպուր - Կարո՞ղ եմ մի հարց տալ՝ հաշվի առնելով Ձեր հոր բարդ անցյալը։ Եկեք այս ամենը դիտարկենք ընդհանուր կոնտեքստի մեջ։ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է, Հայաստանի մեջքին՝ Ռուսաստանը, Ադրբեջանը հսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ առանց Ռուսաստանի որևէ առարկության։ Ձեր հայրը կապեր ունեցե՞լ է  Ռուսաստանի ղեկավարության հետ, չնայած 2022-ին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն։ Այս ամենը բարդ կապերի հանգույց է։ Հարցս հետևյալն է․ այս հանգամանքները, կամ դրանցից որևէ մեկը կարո՞ղ է կապ ունենալ Ձեր հոր հետապնդման հետ, գուցե ինչ-որ մարդիկ Ձեր հոր հետ քաղաքական այլ խնդիրնե՞ր ունեն․ 

Դավիթ Վարդանյան - Գիտեք, մինչև 2020-ի պատերազմը հայրս մշտապես հեռու էր մնում քաղաքականությունից, նա նախ գործարար էր, հետո՝ բարերար, ով, ինչպես նշեցի, իր գործընկերների հետ հիմնել էր միջազգային մրցանակներ, ինչպիսին «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունն է, UWC ցանցի միջազգային դպրոց Հայաստանում, և քաղաքական զարգացումներին մասնակցելու հետաքրքրություն երբևէ չուներ։ Սակայն հորս համար կարմիր գիծ էր 120 հազար հայերի տառապանքը: 2020-ի պատերազմից հետո ամբողջ աշխարհն այդ մարդկանց փաստացի մենակ էր թողել։ Եվ հայրս տեսնելով այդ սարսափելի իրավիճակը՝ որոշեց վտանգել ամեն ինչ, այդ թվում՝ իր ու իր ընտանիքի անվտանգությունը և մեկնել Արցախ։ 2022-ի օգոստոսին, երբ հանդիպեցինք, հասկացա, որ դա ամբողջությամբ զգացմունքային, ամբողջությամբ արժեքային շարժառիթներով պայմանավորված որոշում էր։ 

Քրիստիան Ամանպուր - Մի դիտարկում հեռուստադիտողների համար, ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, Դուք օգտագործում եք տեղական անվանումը։ Սա մարդկանց հասկանալի լինելու համար եմ նշում։ Ուզում եմ հարցնել ԱՄՆ-ի մասին։ Անցած ամիս Վաշինգտոն Պոստում Դեյվիդ Իգնեշիուսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կենտրոնանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի վրա և նշում է, որ Բայդենի վարչակազմը նախորդ վարչակազմերի պես հայտնվել է Հայկական հարցի նկատմամբ համակրանքի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Իրանի դեմ օգտակար գործընկեր Ադրբեջանի հետ կապերի արանքում․ չե՞ք կարծում, որ Ձեր անձնական ու ընտանեկան խնդիրը հայտնվել է այս, այսպես ասած, ռեալպոլիտիկի հորձանուտում։ 

Դավիթ Վարդանյան - Ցավոք շատ բարդ աշխարհում ենք ապրում, և խոսքը միայն Հարավային Կովկասի մասին չէ․ կարծես ամեն շաբաթ մի նոր ճգնաժամի ենք բախվում։ Ես հասկանում եմ, որ առաջին պլան է գալիս աշխարհաքաղաքականությունը, սակայն նաև հույս ունեմ, որ չնայած այսօրվա բոլոր դժվարություններին, մենք չենք հրաժարվի արժեքներից, մարդու իրավունքները, հիմնարար սկզբունքները պաշտպանելու մեր ձգտումից։ Սա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։ Համոզված եմ, որ ոչ միայն իմ հոր, այլև մյուս յոթ քաղբանտարկյալների և Բաքվում պահվող բազմաթիվ այլ գերիների հարցը ոչ թե քաղաքականության, այլ մարդկային պարկեշտության և արժանապատվության հարց է։ 

Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալ եմ, ի դեպ, վաղը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից Այսօր, 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին Այսօր, 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան Այսօր, 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը