24/04/2024 14:10
«Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը Ծիծեռնակաբերդում դիմավորել են «Նիկո՛լ, ցեղասպան, թուրք Նիկո՛լ» վանկարկումներով:
Նրա հետ էր նաև փոքրիկ դուստրը` Արփին, ով հուզվել էր:
Աննա Հակոբյանն էլ, ի պատասխան իր ու ընտանիքի հասցեին հնչող վիրավորանքններին՝ մեղմ ժպտում էր։
Լրագրողները Աննա Հակոբյանից հետաքրքրվեցին` միգուցե գնահատակա՞ն տա այս իրավիճակին, նա, սակայն, որևէ կերպ չարձագանքեց լրագրողների հարցերին: