24/04/2024 11:03
Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան գեղամյանը գրում է․
«Հայսաստանի վարչապետն իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները։
Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական, չի խոսվում դրա հանցավորության մասին, իսկ Օսմանյան կայսրության պետական ապարատի կողմից իրականացված ցեղասպանությունը ներկայացվում է, որ հայերը պարզապես սպանվել են Օսմանյան կայսրությունում։
Փոխարենը կա միտք, որ գուցե հենց սրա պատճառով է, որ անընդհատ ենթարկվում ենք նոր ցնցումների»։