24/04/2024 12:33
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության կանխարգելման համար, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար:
Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,- նշել է նա:
Today we commemorate the 109th anniversary of the #ArmenianGenocide. The recognition of the past and the fight against impunity are critical for the restoration of historical justice & the prevention of new genocides & recurrence of such atrocities against humanity.
— Vahagn Khachaturyan (@President_Arm) April 24, 2024
We bow… pic.twitter.com/UFrKYeXhzr