24/04/2024 21:56
2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է եղել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Տավուշում սահմանազատման աշխատանքներին և հարցին, թե ինչու է սահմանազատումը սկսվում հենց Տավուշից։
Դիտարկմանը, որ Տավուշում ունենք ամենապաշտպանված դիրքերը և այդ դիրքերը հանձնելով՝ խնդիրների առաջ ենք կանգնելու, Մովսես Հակոբյանն արձագանքել է․«Մեր երկիրը վաղուց է խնդրի առաջ կանգնած։ 2018թ․ կործանման առաջ է կանգնել և շարունակվում է։ 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ»։