24/04/2024 11:22
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։
«Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։
Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։
Ce jour, la France commémore le 109e anniversaire du génocide arménien de 1915.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) April 24, 2024
Gardons vivante la mémoire des victimes des massacres, déportations et persécutions. N’oublions pas.
Français et Arméniens sont à jamais liés.