24/04/2024 23:44
Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ)
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրել է իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի ներկայացուցչի պնդումներին Գարեգին Նժդեհի մասին։
«Գարեգին Նժդեհը ականավոր գործիչ է հայոց պատմության մեջ, նա հայտնի է որպես ռազմական առաջնորդ և պետական գործիչ իր ունեցած դերակատարմամբ և լայն շրջանակներում բարձր գնահատանքի է արժանանում 1920-21 թթ.-ին Հայաստանից Սյունիքի մարզի անջատումը կանխելու գործում ունեցած իր կարևոր դերակատարման համար, ինչպես նաև այսօր ոգեկոչվող և Ադրբեջանի կողմից ժխտվող Հայոց Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պաշտպանելու համար», - մասնավորապես, հայտարարել է Կիրակոսյանը։
Ներկայացնում ենք Եղիշե Կիրակոսյանի ելույթն ամբողջությամբ։