25/04/2024 10:08
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։