25/04/2024 19:26
Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են
Քիչ առաջ ուղիղ եթերում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։
Տեղեկության իսկությունը «Հրապարակ»-ը փորձել է ճշտել Պաշտպանության նախարարությունից, որտեղից հայտնել են․ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։
Այդ մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։