25/04/2024 22:30
Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է Տավուշից տարածքների հանձնման դեմ բողոքի ելնելու համար ձերբակալված քաղաքացիներին։
«Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիներին, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ:
Իրականում նրանցից ոչ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն՝ իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:
Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, և իրավիճակը մի օր պայթելու է»,- գրել է Աբրահամյանը: