25/04/2024 13:55
Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին պարալիզացրել էր ամբողջ երկիրը, մենք այսօր ընդվզում ենք թուրք ռեժիմի դեմ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ փակել էր Չարենց փողոցը։
Նա ավելացրեց, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել մի խումբ կանանց նկատմամբ։
«Սա հայի ընդվզում է, էս ալիքը կանգնացնել չի լինելու», - ասաց նա։