25/04/2024 12:15
Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը
Տավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ հանուն հայրենիքի։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից լուսանկար են հրապարակել՝ նշելով, որ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ, մայոր Խաչիկ Ավագյանը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը։
«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- նշվում է հաղորդագրությունում։