25/04/2024 12:31
ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկը դեռևս կալանավորված է. այս մասին տեղեկացնում են Մարտական եղբայրություն միաբանությունից։
«Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բախումների ժամանակ Մարտական եղբայրության ձերբակալված անդամներ Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը և Հրանտ Տեր-Աբրահամյանը գիշերն ազատ են արձակվել։ Նշենք, որ միաբանները ձերբակալվածի կարգավիճակում էին և նրանց մեղադրանք չի առաջադրվել։
️Իսկ Եղբայրության անդամ Արման Պետրոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորում խափանման միջոցը՝ 1 ամիս ժամկետով։ Նրան շինծու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության կատարման հատկանիշներով»,-նշվում է հաղորդագրությունում: