25/04/2024 11:00
Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում՝ «Էկո Սիթի» թաղամասի հարևանությամբ, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։