25/04/2024 22:52
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Նա այդ մասին ասել է «Սպուտնիկ Արմենիա»-ին։
Լրագրողն արդեն 5-րդ օրն է` հացադուլ է անում։
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են նրա ճնշումը և ցավազրկող ներարկում արել։
Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։