25/04/2024 12:06
Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ
Հայաստանի բուհերում ընդունելոթւյան գորշող կարգը կվերանայավի. Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Տավուշի մարզում 2021-22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչն ու այս ուսումնական տարում արդեն կան նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները։
«Այս պահին ընդունելության կարգում անում ենք փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան առաջին շրջանավարտներին ընդունելության անցնել արդեն նոր համակարգով։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ»,- ասաց նախարարը։
Ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ։
2026 թվականից այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար։