26/04/2024 18:32
Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համախառն ներքին արդյունքը զգալիորեն ավելի արագ է աճում, քան Եվրոպայում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ։
«Ինտեգրացիոն միավորումները համոզիչ արդյունքներ են ապահովում։ Մասնավորապես, նախորդ տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ում համախառն ներքին արդյունքի աճը գնահատվում է 3,8 տոկոս, ինչը ավելին է, քան համաշխարհային միջին ցուցանիշը և, իհարկե, զգալիորեն ավելին, քան Եվրամիությունում, որտեղ այն կազմել է մոտ 0,5%»,- ասել է Միշուստինը։