26/04/2024 12:56
Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել
Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է. ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական ԶԼՄ-ների հարցին՝ կապված Եվրախորհրդարանի 2024 թվականի ապրիլի 25-ի բանաձևի հետ։
«Նման միակողմանի և կողմնակալ բանաձևերի ավտոմատ ընդունումը՝ առանց համարժեք գնահատման, վաղուց արդեն սովորական է դարձել Եվրախորհրդարանի համար։ Այս քայլը ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի կողմից հստակ քաղաքական հրահանգ՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է նա։