26/04/2024 12:10
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Cruxnow-ն՝ մեջբերելով Չարլզ Քոլինզի հոդվածը։
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ, ինչպես նաև Լորդերի պալատի կաթոլիկ անդամ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը սոսկ խորհրդանշական չէ, այլ «հզոր հայտարարություն է վայրագությունների դեմ և քայլ դեպի ապագա ցեղասպանությունների կանխում»:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչվել աշխարհի բազմաթիվ երկրներ։
Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հիշում է Ցեղասպանությունը, որն ըստ եկեղեցական առաջնորդների՝ խորապես հուզել է միլիոնավոր մարդկանց և շարունակում է մնալ նրանց հավաքական հիշողության մեջ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։