26/04/2024 15:16
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ քննարկելու շատ թեմաներ ունեն։
Օլաֆ Շոլցը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են: Վերջին հանդիպման ժամանակ դուք ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,-ասել է նա։
Կանցլերն ասել է, որ ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի լուրը։ Դրական գնահատելով դա՝ Օլաֆ Շոլցն ասել է, որ հավատում է, որ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։