26/04/2024 14:24
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։