26/04/2024 19:16
Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով
Եվրոպական երկրները վաղ, թե ուշ ստիպված են լինելու պայմանավորվածության գալ Ռուսաստանի հետ, սակայն՝ նոր մոդելի համաձայն, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միևնույն է՝ ստիպված են լինելու պայմանավորվել՝ ինչպես շարունակել ապրել։ Հասկանալի է, որ հարաբերությունների նոր ձևաչափերի շուրջ են լինելլու պայմանավորվածությունները։ Կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք նախկինում էին, չի ստացվի։ Առաջին հերթին դա մե՛նք չենք ցանկանում։ Մենք եվրոպացիների հետ հարաբերությունների շատ մեծ փորձ ունենք, և այն միշտ ենք հաշվի առնելու՝ նորովի հարաբերությունները կառուցելիս»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան հիշում ու հիշելու է՝ ինչպես է Եվրոպան այս ընթացքում իրեն դրսևորել։