26/04/2024 14:01
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:
Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է և առանձնահատուկ ընդգծել ՎԶԵԲ ակտիվությունը մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերում: Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ՎԶԵԲ-ի դերը ԵՄ կողմից հավանության արժանացած տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը: