26/04/2024 15:03
Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ)
«Ալիևին՝ Հաագա» վանկարկումով մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրի առջև, որտեղ կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Գերմանիայում Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը՝ իր X-ի էջում։
Նշենք, որ Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է, որտեղ մասնակցել է Պետերսբերգի XV կլիմայական երկխոսության բարձր մակարդակի միջոցառմանն ու հանդես եկել ելույթով։ Նախատեսված են նաև Ադբրեջանի նախագահի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի և ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։
„Alijew nach Den Haag!“ skandieren die Menschen vor dem Bundeskanzleramt, wo sich #Scholz gleich mit einem Machthaber trifft, der sagt:
— Internationale Gesellschaft für Menschenrechte (@IGFM_DE) April 26, 2024
„#Armenien war noch nie in dieser Region präsent. Das heutige Armenien ist unser Land… Ich spreche von Armenien, der Republik Armenien“. pic.twitter.com/4umbY5Wp8j