27/04/2024 14:25
Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ)
Մարդիկ կարծում էին, թե կարելի է Արցախը հանձնել, լավ ապրել, Արցախը կորցնելուց հետո նոր հասկանում են, որ հիմա սպառնալիքները հասել են իրենց, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Տավուշից գյուղեր հանձնելու դեպքում ենթակառուցվածքները, ռազմավարական ճանապարհն անցնում են Ադրբեջանին, ստացվում է, որ Ալիևը վերահսկելու է մեր գազատարը: Մարդի՛կ, դուք տաք ջուր ուզո՞ւմ եք ունենալ, թե՞ ոչ, Ալիևը որոշելու է՝ որ օրը մենք գազ կունենանք, որ օրը ոչ՝: Ես չեմ ուզում սառը ջրով լողանալ, ինձ 90-ականները հերիք էին»։
Քաղաքագիտության դոկտորն ընդգծում է՝ Տավուշի հնարավոր ձեռքբերումներն Ալիևն օգտագործելու է նոր ճնշումների, նոր զիջումների հասնելու համար։ Թիրախում Սյունիքն է:
«Գոնե վերջին երեք տարվա պատկերը մարդիկ տեսնեն։ Քանի՞ անգամ է այս իշխանությունը հանրությանը խաբել՝ ասելով, թե խաղաղություն կլինի, կզիջենք՝ լավ կապրենք, ապագա կա։ Այս բոլորի հետևանքը տեսանք: Քանի՞ անգամ մենք զիջեցինք, իսկ Ադրբեջանը կանգ չառավ, չեն էլ թաքցնում, որ նպատակը Հայաստանն ապամոնտաժելն է։ Մենք վերադառնում ենք 1827 թվական: Մեր կյանքը կտրուկ փոխվելու է։ Դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։