27/04/2024 11:10
Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո
Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը, կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Գեղամյանը նշել է՝ պատկերացնելու համար՝ դա ինչ է նշանակում, բավական է հիշել, որ, օրինակ, 1992 թվականին Ադրբեջանը Վրաստանի հատվածում մեր խողովակը ամսվա մեջ 30 անգամ պայթեցնում էր` մեզ ճնշելու համար:
«Կարելի է հիշել նաև Շուշիի 2022 թվականի օրինակը. գազատարի պայթեցումը կատարյալ կախվածության ու շրջափակման մեջ դրեց Արցախը:
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել»: Սա թուրք-ադրբեջանական կախվածության հերթական քայլն է լինելու` Տավուշից հետո:
Սա պետք է թույլ չտալ: Միասին ու հիմա», - գրել է թյուրքագետը։