Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին

27/04/2024 10:35

Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին


ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները շատ կարևոր են, իսկ դրանց անհաղորդ մնալը՝ վտանգավոր այն տեսանկյունից, որ դրանք ազգային զարթոնքային օջախ և համատարած բոցկլտացող կրակ դառնալու մեծ ներուժ ունեն, իսկ այդ ներուժը բորբոքելու և ռեալիզանցելու հնարավորության կորուստը կարող է համապետական ու համազգային մակարդակով հանգեցնել անդառնալիության։

Այո, Կիրանցում, Տավուշում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում։ Տեղի բնակչությունն արդեն բարձրաձայնում ու աղաղակում է ոչ միայն սոսկ տեղական այս կամ այն տարածքը կորցնելու վտանգի ու անդառնալիության մասին, այլև հոգևոր առաջնորդության շնորհիվ ու հայրենասեր մի բուռ անհատ գործիչների ջանքերով, ինքնուրույնաբար ձևակերպում է նաև համընդհանուր ազգային օրակարգ։

Ու, թեև բուռն իրադարձությունները տեղի են ունենում Տավուշում (աջակցություն ստանալով ամբողջ հանրապետությունով մեկ կատարվող առանձին օջախային անհնազանդության ակցիաներով), բոլորս հստակ գիտակցում ենք, որ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների «թատերաբեմը» Երևանն է, իսկ պահանջն ավելի խորքային ու համապարփակ․ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պիտի անհապաղ հեռանա։

Բայց ի՞նչ սպասել այս իշխանության հեռանալուց հետո։ Իշխանափոխությունից հետո որո՞նք են նոր իշխանության առաջին հինգ օրվա, հինգ շաբաթվա և հինգ ամսվա անելիքները։ Անելիքները շատ-շատ են ու բազմաթիվ, քանի որ այսօրվա իշխանություններն իրենց ապիկարությամբ ու անմեղսունակությամբ գրեթե բոլոր ոլորտները ձախողել են և խորքային խնդիրներ առաջացրել։

Ինչևէ, առնվազն սահմանագծման ու սահմանազատման գործընթացի առնչությամբ ընդհանուր ընկալումներն ու անելիքների ընդհանուր շրջանակը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ։

Միջազգային հանրությունը (այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը) իր աջակցությունն է հայտնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անցկացմանը։ Այսինքն, չնայած մեզ համար այս գործընթացների անցկացման անբարենպաստ ժամանակներին և այն իրագործելու առումով առկա սահմանափակ հնարավորություններին, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, այնուամենայնիվ, մեկնարկել է և այն չեղարկելը կամ դադարեցնելը այլևս հնարավոր չէ (գործընթացին դեմ արտահայտվող կամ այն չեղարկելու մտադրություն ու դիրքորոշում ցուցադրող ցանկացած քաղաքական ուժ կամ հանրային գործիչ արդեն դատապարտված է որակվելու որպես չընկալված)։ Սակայն հնարավոր է գործընթացի իրականացման տրամաբանության ու ընթացքի մեջ բեկում մտցնել առնվազն երկու ուղղությամբ․

1) բանակցել գործընթացն Ադրբեջանի հետ սահմանային շփման ողջ երկայնքով միաժամանակ իրականացնելու շուրջ՝ այդ թվում միջազգային գործընկերների սատարմամբ, և

2) առաջ քաշել փոխանակվող (մեր պարագայում՝ հանձնվող) տարածքների` մարդու հիմնարար իրավունքների պահպանման տեսանկյունից, այսպես կոչված՝ «կենսունակության» և «կենսականության» սկզբունքների պարտադիր պահպանման կոնցեպտը (հղում կատարելով գոյություն ունեցող միջազգային պրակտիկային)։

Առաջին ուղղության վերաբերյալ պատրանքներ փայփայելը իրատեսականության առումով բավականին բարդ է, բայց՝ անիրագործելի չէ։ Ինչ վերաբերում է երկրորդ ուղղությանը, ապա իրագործելիության տեսանկյունից այն բավական դյուրին կարելի է գնահահատել։ Մասնավորապես, սովետական ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների որոշման գործընթացը միջազգային պրակտիկայի կիրառման տեսանկյունից լեգիտիմության խիստ պակաս ունի, քանի որ սովետական ժամանակաշրջանում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել (այդ սահմանները սովետական ժամանակաշրջաում ներքին կարգադրական փաստաթղթերով ժամանակ առ ժամանակ փոփոխվել են և միջազգայնորեն ճանաչված չեն եղել)։ Ուստի, սովետական ժամանակաշրջանի քարտեզները կարող են սոսկ ունենալ կողմնորոշիչ նշանակություն, այլ ոչ թե՝ որոշիչ։ Հետևաբար, Ադրբեջանի հետ սահմանները որոշելիս միջազգային հանրության «աչքը պիտի մտցնել» մի շատ կարևոր հանգամանք․ որքանո՞վ է կենսական Ադրբեջանի համար այս կամ այն տարածքը (օրինակ՝ նրա սահմանային անվտագության տեսանկյունից, կամ շփման գծին մոտ բնակվող իր բնակչության առկայության կամ վերջինիս կենսունակությունն ապահովելու տեսանկյունից) և որքանո՞վ է այդ տարածքի կորուստը Հայաստանի և նրա բնակչության համար գնահատվում կենսական՝ Հայաստանի և նրա՝ առնվազն սահմանային բնակչության կենսունակությունն ապահովելու տեսանկյունից։

Օրինակ, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը հանձնվում էր Ադրբեջանին, արդյո՞ք այդ հատվածը կենսական նշանակություն ուներ Ադրբեջանի համար և արդյո՞ք դրա հանձնումը Ադրբեջանին Հայաստանի բնակիչների կենսունակությունը չխաթարեց։

Սրանք սկզբունքային մոտեցումներ են, որոնք այսօր էլ կարող են դրվել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի շուրջ տարվող բանակցությունների սեղանին և հետևողականորեն առաջ տարվեն։ Բայց ահա այստեղ է, որ մենք փաստում ենք, որ այս գործընթացն իրագործելի է միայն այն պարագայում, երբ այս բանակցություններում Հայաստանը ներկայացնողները չունեն կաշկանդվածություն ու էլեմենտար վախ հակառակորդի հանդեպ։

Եվ, ահա այստեղ է, որ մենք դիմում ենք Նիկոլ Փաշինյանին հետևյալ ուղերձով. վերջին մի քանի տարիների ընթացքում քո հեռանալու պատմական պահերը դու բաց ես թողել, որովհետև ոչ թե մտածել ես պետության ու ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունն ու գոյությունը պահպանելու և իշխանությունը որպես սեփական անվտանգության երաշխիք ծայայեցնելու դիրքավորումից։ Այսօր, իշխանափոխության օբյեկտիվությունը, անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը քարոզող ցանկացած քաղաքական միավոր, քաքացիական ու հանրային գործիչ կարող է վստահեցնել քեզ, որ քո և քո ընտանիքի անվտանգությունը շատ կարևոր հարց է, իսկ այդ անվտանգության պահպանությունը հանրային շատ կարևոր նշանակություն ունի, առնվազն կամ գոնե այն տեսանկյունից, որ դու երկար ու անվտանգ ապրելու և ապաշխարհելու հնարավորություն ունենաս։

Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ Այսօր, 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են Այսօր, 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է Այսօր, 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել Այսօր, 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից Այսօր, 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին Այսօր, 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան Այսօր, 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը