27/04/2024 16:16
Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը
Այսօր 28 տարեկան կարող էր դառնալ Հայաստանի և եզդի ժողովրդի հերոս Քյարամ Սլոյանը։
Քյարամ Սլոանը սպանվել է 19 տարեկանում ՝ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը։ Մահից հետո գլխատվել է, իսկ սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ ադրբեջանցի վիժվածքները նկարվում են՝ նրա կտրված գլուխը ցուցադրելով։
Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամի սխրանքը։
Փա՛ռք Հայաստանին։
Փա՛ռք Արցախին։
Փա՛ռք հայ հերոսներին։
Փա՛ռք եզդի հերոսական ժողովրդին։
Արման Աբովյան