27/04/2024 20:00
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Oragir.news և Newday լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
Այդ մասին Aysor.am-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- մասնավորապես, ասել է ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը։