27/04/2024 20:17
«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ)
Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ մի քանի երիտասարդներ ակցիա են արել․ բարձրացել են բեմ, պաստառներ պահել, որոնց վրա գրված էր․ «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի», «Դավաճանը հայրենիք է հանձնում»։ Նրանք որոշ ժամանակ կանգնած են մնացել բեմի վրա, հանդիսատեսը բուռն ծափահարություններով է ողջունել է Տավուշի համար իրենց բողոքի ձայնը բարձրացնող երիտասարդներին։
Դահլիճից՝ հանդիսատեսի կողմից, լսվել են «Նիկոլ, դավաճան» բացականչություններ։
Ի դեպ, դահլիճում են եղել նաև կառավարության ներկայացուցիչներ: