27/04/2024 12:03
Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը
Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Միրիջանյանը Երևանում կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացին օտարերկրացի է, ազգությամբ՝ ռուս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։