27/04/2024 12:57
Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին
Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել, Կիրացնում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը մեկնաբանելով ՔԿ-ի տարածած տեսանյութին։
Հիշեցնենք, որ տեսանյութում զինվորականներն ասում են՝ Կիրանց գնացել են պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք։
Մախսուդյանը հավատացնում է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դեմ է միակողմանի սահմանազատմանը։
«Պայմանգրային զինծառայողներն էլ տեսնելով այդ ամենը, որ իրենց ժողովրդի նկատմամբ բռնի ուժ են կիրառում ոստիկանության զորքերը, այդ տղաները լինելով այս մարզից, այս գյուղերից, եկել են իրենց աջակցությունը հայտնելու, տեսնելու՝ ինչ է կատարվում այստեղ։ Իրենց ծնողներին, իրենց քույրերին, իրենց երեխաներին․․․ ո՞վ է ճնշում գործադրում իրենց նկատմամբ։ Բոլորս էլ ականատես եղանք՝ քանի երեխա վատացավ, քանի կին վատացավ, քաշ տվեցին, բռնի ուժ կիրառեցին այդ ժողովրդի դեմ, սեփական ժողովրդի դեմ, ովքեր իրենց հողն են պաշտպանում, իրենց հողի համար պայքարում են, որ թուրքը չմտնի իրենց հողը։ Պայմանագրային զինծառայողներն էլ ընդամենը եկան աջակվցություն հայտնելու, աջակցեցին, տեսան իրենց ժողովրդին։ Ես՝ ինքս, որպես նախկին զինվորական, հորդորեցի՝ տղե՛րք ջան, ձեր տեղը սահմանն է, գնացեք ձեր սահման։ Մարդիկ չէին եկել՝ միանալու, ընդամենն աջակցել են ու գնացել ծառայությունը շարունակելու։
Այսօր ՔԿ-ն նյութեր է հրապարակում, թե ինչպես են մարդիկ ասում՝ մենք զղջացել ենք և այլն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկանց վրա ճնշում են գործադրել։ Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել», - նշեց նա։