27/04/2024 09:56
«Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան
Այսօր նիկոլականության հորինած «Քաղաքացու օրն է», գրել է ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը։
«Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ, քանզի 2018 թվականի ապրիլից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է: Ձեր պետության տարածքը մեծանում է, ձեր երկիրը հզորանում է, իսկ ձեր երազանքները վերածվել են բավարարվող ցանկության: «Փառք և պատիվ» ձեր ազգի նվիրյալ զավակ Նիկոլ Փաշինյանին, ով ձեր ազգային իղձերը դարձրեց իրականություն: Կեցցեք դուք և ձեր երեխաները, որ Նիկոլի օրոք կարող եք ապրել «ազատ և անկախ» Հայաստանում», - նշել է նա: