27/04/2024 17:18
Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Տավուշում է։ Լրագրողների հետ զրույցում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շեշտեց՝ Արցախը թշնամուն հանձնելու ձեռագիրը ցավալիորեն շարունակվում է Տավուշում։
Արցախի թեմի առաջնորդի խոսքից մի հատված՝ ստորև․
«Լավ հայտնի է, թե 100 տարի առաջ ում ձեռքով Արցախը դարձավ Ադրբեջանի մաս․ Ստալինի «շնորհիվ» էր։ Երկար ժամանակ չանցավ, և սրբագործված, մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը նորից մի մարդու «շնորհիվ» անցավ Ադրբեջանին։ Ես խնդրում եմ՝ թող համեմատական դնեն այդ երկու անձանց միջև, և կտեսնեն, որ չի՛ կարելի աստվածապարգև Հայաստանի աշխարհի մի մասը՝ լուսավոր Արցախը վերցնել և տալ։
Եվ նույն ձեռագիրն այսօր շարունակվում է նաև այստեղ (Տավուշում-խմբ․)։
Մեր ամբողջ ներուժը պետք է օգտագործենք՝ այս վտանգները չեզոքացնելու, մեր շարքերից հեռացնելու տեսանելի և անտեսանելի թշնամիներին։ Եթե հապաղենք, ավելի վտանգավոր երևույթներ ի հայտ կգան։
Անհրաժեշտ է նվիրյալ անձանց շուրջ համախմբվել և կարողանալ այս մարտաահրավերները հեռացնել մեզանից»։