28/04/2024 17:41
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց:
«Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակության անդամ Մայիս Մելքոնյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց: Տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանին և Վահան Անանյանին մեկական ամսով այսօր ևս կալանավորեցին»,- գրել է պատգամավորը։