29/04/2024 09:55
Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան
Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, այդ հատվածում ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է, զուգահեռ՝ թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում:
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են` ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից»,- գրել է նա։