29/04/2024 12:58
Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան
Երեկ ոսկեպարցիները հայտնեցին, որ եկեղեցուց այն կողմ ադրբեջանցիներ են եղել, որոնք ինչ-որ աշխատանքներ են արել, ծառեր են կտրել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Դարձյալ փորձում են ապօրինի կերպով իրենց գործընթացը տանել առաջ։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ այս իշխանություններն ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը լուծել, թուրքին բերել, նստացնել այս վայրերում։ Ադրբեջանի սահմանապահ զորքերն ընդամենը անունով են սահմանապահ զորքեր, իրականում դա իրենց բանակն է, իրենց բանակը հագել է սահմապահի համազգես, զինտեխնիկան նույնն է։ Իսկ մեր սահմապահը, որ պետք է կանգնի սահմանին, ընդամենը զինված է լինելու «Կալաշնիկով» ավտոմատով, այլ պատրաստվածություն չունի։ Դա հավասազոր չէ»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ նախօրերին լուրեր տարածվեցին, թե Ոսկեպարի հատվածում ադրբեջանցիներն առաջխաղացում են գրանցել։