29/04/2024 10:29
«Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով
Երևանում հայտնվել են մի շարք պաստառներ, որոնք ի աջակցություն տավուշցիներին, մարդկանց կոչ են անում չլինել անտարբեր։
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել են քաղաքի տարբեր հատվածներում փակցված պաստառները՝ հեգնական գրառումներով. «Սաղ տանք, խախանդ ապրենք», «Լռեք, թող հանձնի», «Մի խանգարեք, թող հանձնի», «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք»:
Ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Մայրաքաղաքում լույսն այսպես բացվեց: Միացեք, ակցիաներ արեք ձեր սրտի ուզած ձևով։
Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։
Պայքար. Օր 11: Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»: