29/04/2024 15:16
Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ
Ալմաթիում կայանալիք բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը՝ ներկայացնելով առաջիկա հանդիպման մանրամասները։
«Եթե երկու երկրներն էլ խաղաղության գան, և այն ստորագրվի մեր տարածքում, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա»,- ասաց նա։