29/04/2024 16:51
Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովն առաջարկել է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ռասիմ Մուսաբեկովը նշել է Արծվաշենի պատմական կարգավիճակը՝ որպես Հայկական ԽՍՀ անկլավ և հավելել, որ դա պետք է դիտարկել որպես փոխադարձ ժեստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային քննարկումների ֆոնին։
Մուսաբեկովն ասել է, որ «դա դյուրին գործ չէ և անկլավների փոխանակումն իրեն ավելի ձեռնտու է թվում»։
Ադրբեջանցի պատգամավորի այս հայտարարությունը քննարկումների և քննդատությունների առիթ է դարձել։