29/04/2024 19:31
Համախմբվում են հայրենիքի համար մտահոգ բոլոր մարդիկ, մեր բաժին կռիվը տալու ենք․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշից հայտարարեց՝ պայքարը շարունակվում է, մարդիկ հավաքված են, ճանապարհը փակ է։
«Շատ մարդիկ են մեզ միանում, տարբեր քաղաքական ուժեր, ՀԿ-ներ, տարբեր մարդիկ, Սփյուռքը․ բոլորն իրենց աջակցությունն են մեզ հայտնում, զանգերը չեն դադարում։ Այնպիսի մարդիկ են զանգում, որ ոգևորիչ է։
Սա աշխարհաժողով է, մեր աշխարհաժողովն է։ Այն մարդիկ, որոնք մտածում են, որ մեզ պիտի բաժան-բաժան անեն, չի ստացվելու։ Համախմբվելու են հայրենիքի համար մտահոգ բոլոր մարդիկ, մեր բաժին կռիվը տալու ենք ու կարողանալու ենք ցանկալի արդյունքի հասնել, դրա բոլոր նախադրյալները կան»,- ասաց Դանիելյանը։