29/04/2024 11:30
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը
«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակությունն արդեն Մալմյոյում է։ Այսօր սպասվում է Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթի առաջին բեմական փորձը. տեղեկացնում են Առաջին ալիքի Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ «Լադանիվան» Հայաստանը ներկայացնում է «Ժակո» հայալեզու երգով։
«Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։