29/04/2024 23:25
Կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Փաշինյանի ու կիրանցիների հանդիպմանը․ Չեն գրել՝ ինչու էին կիրանցիներն այդքան վրդովված
Կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Փաշինյանի ու կիրանցիների հանդիպմանը։ Արել են հետևյալ գրառումը․
«Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը:
Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»։