29/04/2024 18:23
Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի
Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, ապա անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել, միայն լավ դիրքերից հարձակվելը չէ։ Խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը, եթե ապրեիք Տավուշում, մեզ նման հաճախակի լինեիք անտառներում՝ կպատկերացնեիք, «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Ոսկեպարի բնակչուհին՝ միաժամանակ աբսուրդ որակելով դիրքերը թշնամուն հանձնելը։
«Կարծում եք՝ մենք էլ բան ու գործ տանը չունենք, հա՞։ Ոչ օր ենք հասկանում, ոչ ժամ ու պատարագ։ Օրներս անցնում է, նկատում ենք, որ ամենափոքրերը քնել են, ժամին ենք նայում ու հասկանում ենք, որ ուշ գիշեր է։Երեխաներն էլ հետներս դիմանում են՝ շատ ժամանակ մինչև գիշերվա 2- 3-ը։ Ախր անտառային տարածք է, հեշտ չի վերահսկելը»,- նշել է բնակչուհին։
Այսօր Ոսկեպարում մտահոգություն բոլորը ունեն։
«Բնակիչներին էլ նյարդեր չեն մնացել, լարված են։ Չեն հաշտվելու, անհնար է այսպես»,- ասել է Ոսկեպարի բնակչուհին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում