29/04/2024 22:53
Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան
«Այս ամենը մոտ է ավարտին՝ ոչ միայն այս անարժանապատվության, ստորացման, նվաստացման ընթացքը, այլ նաև ստի շղթան․ այն շատ շուտով կտրվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշում գտնվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ վստահեցնելով՝ հանուն Տավուշի պայքարը հաջողությամբ է պսակվելու։
Քաղաքագետը նաև նշեց՝ այն քարտեզը, որն իշխանություններն են ներկայացնում հասարակությանը, իրականության հետ աղերս չունի․ ՀՀ իրական քարտեզն այլ է։
«Հայաստանի Հանրապետության իրական քարտեզն այ այս տեսքն ունի»,- ասաց Պետրոսյանը՝ ցուցադրելով իր ձեռքի քարտեզի մակետը։
«Կարմիրով նշված հատվածները հանձնված ու հանձնվող հատվածներն են։ Այս քարտեզն այլևս չի կարմրելու, համոզված եղեք»,- հայտարարեց Պետրոսյանը։
Իրենց պայքարը, Պետրոսյանի խոսքով, «բերելու է ոչ միայն զիջումների ավարտին ու կասեցմանը, այլ նաև նոր սկզբին»։